| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային համապարփակ համաձայնագրի (CTBT) վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել է Նյու Յորքում 1996 թվականի սեպտեմբերի 24-ին եւ վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար միջուկային բոլոր տեսակի փորձարկումները դադարեցնելու հիմնական միջազգային իրավական գործիքը։ Սակայն մինչ օրս պայմանագիրն ուժի մեջ չի մտել, քանի որ այն չեն վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրանք ստեղծելու ներուժ։
Ինչպես նշվում է կից նյութերում, ընդունված օրենքը կոչված է վերականգնել միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում պարտավորությունների հավասարությունը։ Միեւնույն ժամանակ, պարզաբանվում է, որ փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից վավերացման փաստաթուղթը հետ կանչելու համար, սակայն չի ենթադրում երկրի դուրս գալը CTBT-ից։
Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է հայելային վերաբերմունք դրսեւորել ԱՄՆ-ի հանդեպ եւ որ ՌԴ Պետդուման կարող է չեղարկել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագիրը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ պայմանագրի վավերացումից հնարավոր հրաժարվելը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային փորձարկումներ իրականացնել։