|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը: Մասնավորապես, սահմանվել է մասնակցի կողմից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը: Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներկայում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու և հարկային մարմնին ներկայացնելու համար: Մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավորություն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությւունից: