կարևոր
1327 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-20 18:06
Քաղաքական

Ապօրինության հերթական դրսևորում․ Գառնիկ Դանիելյանին ուղեկցող մեքենան ևս տարվել է տուգանային հրապարակ

Ապօրինության հերթական դրսևորում․ Գառնիկ Դանիելյանին ուղեկցող մեքենան ևս տարվել է տուգանային հրապարակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, ժամեր առաջ քաղաքացի Արմեն Շառոյանի հետ գնացել էինք ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ պարզելու, թե օրեր առաջ ինչ հիմնավորմամբ են Սամվել Կարապետյանի տան մոտից տարվել տասնյակ մեքենաներ։

Քիչ առաջ տեղեկացա, որ ինձ ուղեկցող Շառոյանի մյուս մեքենան ևս տարվել է տուգանային հրապարակ՝ իբր ՃՈ տուգանքներ ունենալու պատճառաբանությամբ։ Քաղաքացին պատրաստակամություն է հայտնել նույն պահին վճարելու 5000 դրամ կազմող 4 տուգանքները, սակայն, պարեկները չեն համաձայնել։

Սա ոչ այլ ինչ է, քան ապօրինության հերթական դրսևորում։ Կոչ եմ անում ՀՀ ներքին գործերի նախարարին անհապաղ զբաղվել այս հարցով։ Տուգանային հրապարակ տարված տասնյակ մեքենաները րոպե առաջ պետք է վերադարձվեն մեր քաղաքացիներին»։

Հիշեցնենք՝ Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր, որ Սամվել Կարապետյանի աջակիցների մեքենաներն առգրավվել են և առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին։ 

Ավելի վաղ էլ Գառնիկ Դանիելյանն ավտոմեքենաների սեփականատերերի հետ այցելել էր հատուկ պահպանվող տարածք։