կարևոր
964 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-20 17:14
Հասարակություն

Մենք իրանց նման 20 ավտո ու պադավատներ չունենք, էդ մեքենան ա իմ տան հոգսը հոգում․ առգրավված մեքենայի վարորդ

Մենք իրանց նման 20 ավտո ու պադավատներ չունենք, էդ մեքենան ա իմ տան հոգսը հոգում․ առգրավված մեքենայի վարորդ

Վարորդ Ռոբերտը պատմում է, որ երկու օր առաջ Ուլնեցի փողոցում ընկերոջը ապրանք էր փոխանցում, երբ ոստիկանները կանգնեցրել են նրան և հայտարարել, թե իր մեքենան «ռոզիսկի» տակ է։ Այդ հիմքով մեքենան տեղափոխել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
«Խցանում էր, սպասում էի բացվելուն, որ գնամ տուն։ Ինձ կանգնեցրին, ասացին՝ մեքենադ ռոզիսկի մեջ է։ Տարան հատուկ պահպանվող տարածք։ Բայց հետո պարզվեց՝ ոչ մի հետախուզում էլ չկա։ Այսինքն՝ ստել են, և հիմա արդեն երկու օր է՝ տանում-բերում են, բայց մեքենաս չեն վերադարձնում», - պատմում է Ռոբերտը։

Վարորդը նշում է, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Ինձ ասացին՝ կպարզեն, կպատասխանեն։ Բայց մինչև հիմա սպասում եմ։ Սա իմ միակ մեքենան է։ Երեխայիս տաքսիով եմ տանում, ես ի՞նչքան գումար ծախսեմ։

Թող իրենցից մեկը մեքենա տա ինձ, իմը թող տարիներով պահեն», - հեգնում է Ռոբերտը։

Վարորդը վրդովված է՝ ընդգծելով, որ նման բան չի կարող պատահել որևէ իրավական պետությունում։
«Ոչ մի երկրում նման բան չկա՝ կանգնեցնեն, ստեն, թե իբր հետախուզում կա, տանեն մարդու սեփական մեքենան ու չվերադարձնեն։ Ոստիկանությունը պետք է պայքարի ստի, կեղծիքի ու անօրինականության դեմ, բայց մեզ մոտ հակառակն է», - ընդգծում է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։