կարևոր
1489 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-20 14:32
Քաղաքական

Հայաստանում եկեղեցական հակամարտությունը հասել է պիցցայի մակարդակին

Հայաստանում եկեղեցական հակամարտությունը հասել է պիցցայի մակարդակին
Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, որի նախագահը միլիարդատեր Սամվել Կարապետյանն է: Այդ մասին դա հայտարարել հունիսի 18-ին։ Նախօրեին գիշերը Կարապետյանը ձերբակալվել էր ուժայինների կողմից՝ Երեւանում գտնվող իր առանձնատանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու» համար։ Մինչ այդ գործարարը աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն, որը հարձակման էր ենթարկվում վարչապետի կողմից։

Ձերբակալման նախօրեին Կարապետյանը Էջմիածնում այցելել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ հայտնեովլ իր աջակցության մասին: Նա մտադրություն է հայտնել մասնակցել իշխանություն-եկեղեցի հակամարտության կարգավորմանը։ Դրանից հետո հունիսի 17-ի երեկոյան, զենք փնտրելու պատրվակով, ոստիկանությունը խուզարկությամբ ներխուժել է նրա տուն։ Իսկ վարչապետը սոցիալական ցանցերում անպարկեշտ ենթատեքստով սպառնալիքներ է հնչեցրել օլիգարխի հասցեին․․.։

«Ես ուսուցչուհու որդի եմ, այդպես չեմ խոսում՝ չնայած մեծացել եմ բակում», - Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկնաբանել է միլիարդատիրոջ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Ընդհանրապես, այն, ինչ գրել է վարչապետը, Կովկասում մահացու վիրավորանք է համարվում։ Ի դեպ, լրագրողները պարզել են՝ Նիժնի Տապ գյուղ ոչ Կալուգայում, ոչ էլ Կալուգայի շրջանում պարզապես չկա։ Բայց Կարապետյանն իսկապես սկսել է իր բիզնես-կայսրությունը կառուցել Կալուգայում։

Հայ բլոգերները նշում են՝ Կարապետյանն ինքն է դուրս եկել ոստիկանության մոտ, քանի որ տեղեկություններ կային, որ ուժայինները պատրաստվում են գրոհել առանձնատուն: Այնտեղ զգալի ուժեր էին հավաքվել։ Տան բակում հավաքվել էր գործարարի աջակցության տպավորիչ խումբ։ Ձերբակալվել է 45 մարդ, այդ թվում՝ նրա եղբայրն ու եղբորորդին, որոնց շուտով ազատ են արձակել։ Սույն հոդվածը գրելիս՝ Կարապետյանին տանում էին դատարան, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեն։

Ձերբակալության ժամանակ Կարապետյանն ասել է. »Ես կանգնած եմ հայ ժողովրդի հետ, ես կանգնած եմ Հայ եկեղեցու հետ։ Թող սեւացնեն, ինչքան ուզում են, թքած ունեմ եւ այդ «էլեկտրացանցերի», եւ դրանց վրա»։ Ըստ էության, հենց այդ բառակապկցությունից էլ բռնվեց Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին։ «Այլ կերպ ասած ... նրանք թքած ունեն ռազմավարական նշանակություն ունեցող այս հաստատության, դրա սպառողների եւ աշխատակիցների վրա», գրել է դա։ Ուստի, ըստ դրա, այն պետք է պատկանի «ժողովրդին»։ Վարչապետը խոստացել է՝ դա տեղի կունենա «արագ»։ ՀԷՑ-ը Հայաստանում կառավարում է միջին եւ ցածր լարման բաշխիչ ցանցերը։

Շատ արագ խնդիրներ առաջացան նաեւ «Տաշիր պիցցա» ընկերությունների խմբի մեջ մտնող հանրային սննդի կետերի ցանցի մոտ։ Հանրային սննդի բոլոր 36 կետերի վրա հանկարծ ստուգումներ են սկսվել եւ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։ Մի պիցցերիա արդեն ծածկել են, մյուսները, ըստ երեւույթին, հերթում են ։

Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թոփ-50-ում է: Նա Մոսկվայում ունի բազմաթիվ խոշոր առեւտրի կենտրոններ։ Նրա կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար։ Նա իր գումարի մի մասը ծախսում է Հայաստանում բարեգործության եւ սոցիալական նախագծերի վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանի  նրա հանդեպ «դասակարգային ատելություն» է հրահրում ՝ սովորության համաձայն քողարկվելով ժողովրդի կողմից։ Սակայն իրականում հենց ինքն է պատերազմ մղում իր ժողովրդի դեմ՝ հարձակվելով Հայ եկեղեցու վրա, որն այդ ժողովրդի ինքնության հիմքն է, պլանավորելով համաձայնագրերի ստորագրում, որոնք փաստացի նշանակում են հայ ժողովրդի կապիտուլյացիան իր արտաքին թշնամիների առջեւՆրա օրակարգում է Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրի միջանցքի բացումը, որը կկապի Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան, եւ Սյունիքի մարզի հանձնումը։ Հաշվարկն այն է, որ ուժեղ առաջնորդներից եւ հոգեւոր հենարաններից զուրկ ժողովուրդը չի կարող ընդդիմանալ դրան։

 

Աղբյուրը՝ mk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի