|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական կողմը, ինչպես պայմանավորվել էր, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը շարադրում է մեր դիրքորոշումը ճգնաժամի հիմնական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը:
«Մեր պատվիրակությունը նրա ղեկավար Մեդինսկիի գլխավորությամբ պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ երախտագիտությունը հայտնել մեր թուրք գործընկերներին թուրքական հյուրընկալ հարթակ տրամադրելու համար, ինչի մասին երեկ հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվա կատարած այցի ժամանակ։
Հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն, և ոչ խոսքերով շահագրգռված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը Ստամբուլում»,-նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: