|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Իսրայելի պաշտպանության բանակը «անհետաձգելի նախազգուշացում» է տարածել Թեհրանի երրորդ շրջանի բնակիչներին։
«Առաջիկա ժամերին Իսրայելի պաշտպանության բանակը կգործի այս տարածքում, ինչպես վերջին օրերին գործել է ամբողջ Թեհրանում, նպատակ ունենալով թիրախավորել իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքները։ Ձեր ներկայությունն այս տարածքում վտանգավոր է ձեր կյանքի համար», - BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Ադրաեին։
Թեհրանը բաժանված է 22 շրջանների։ Երրորդ շրջանը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելքում։ Պաշտոնական տվյալներով՝ այնտեղ ապրում է ավելի քան 330,000 մարդ։ Պետական հեռարձակող «Իրանի Իսլամական Հանրապետության ձայն» հեռուստաընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է դրա տարածքում։
The Times of Israel-ը հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի նախազգուշացումից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Իրանի քարոզչության և հրահրման խոսափողը անհետացման ճանապարհին է»։