Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ակտիվիստ Արթուր Չախոյանը Երևանի քաղաքապետարանի շենք է բերել տանիքի համար նախատեսված շինանյութ՝ հայտարարելով, որ իր տան տանիքը վերանորոգել է սեփական միջոցներով, իսկ այնուհետև իր անունով շինանյութ ստանալու հայտ է ներկայացվել առանց իր համաձայնության։
«Սուտ, կեղծ փաստաթուղթ են կազմել իմ անունով, որպեսզի շինանյութ և գումար դուրս գրեն։ Ես նման հայտ չեմ ներկայացրել։ Իրենք են իմ անունով հայտ ներկայացրել։ Այո, ես շինանյութը վերցրել եմ, բայց ոչ գողանալու համար։ Վերցրել եմ, որ հետ բերեմ և ցույց տամ, թե ինչ կոռումպացված մեխանիզմներ են գործում», – նշել է Չախոյանը։
Նրա խոսքով՝ շինանյութը ստացել է դիտավորյալ՝ հետ վերադարձնելու նպատակով և փաստելով, որ ամբողջ գործընթացը տեսանկարահանել է, ինչը վկայում է իր գործողությունների թափանցիկության մասին։
«Չեն կարող ասել, թե գողացել եմ։ Ես այն ստացել եմ հենց իրենցից։ Պաշտոնյաները տեղյակ են եղել», – հավելել է ակտիվիստը։
Չախոյանը նաև նշել է, որ իրեն տրամադրված ցուցակում այլ անուններ էլ կան, որոնք, իր պնդմամբ, ֆեյք են, և դրանց միջոցով ևս շինանյութ է դուրս գրվել։
Բողոքի նշանով նա բեռնատարից իջեցրել է տանիքի համար նախատեսված թիթեղը և տեղադրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։