|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը հոկտեբերի 11-ին հերթական ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում նա միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն:
Ռեկորդի սահմանմանը և բոլոր պայմանների պահպանմանը հետևել է հատուկ հանձնաժողովը, որը և գրանցել է արդյունքը: