կարևոր
1642 դիտում, 15 ժամ առաջ - 2025-04-15 11:54
Աշխարհ

Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում

Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մասկատը կմնա ապրիլի 19-ին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի հյուրընկալող կողմը», - ասել է նա։

Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։

Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Մասկատի միջնորդությամբ տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես հայտնել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում։