|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ և բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վերջին անգամ աշ-Շարաան Թուրքիա էր այցելել ապրիլին և Անթալիայում մասնակցել դիվանագիտական ֆորումին:
Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցեր:
Բանակցություններին ներկա են եղել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը: Վերջինս անցած շաբաթ անձամբ է այցելել Դամասկոս: