Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և բուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն:
Բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար և բժշկական անձնակազմի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ: Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվել է զինծառայողի լրացուցիչ հետազոտությունը:
Պաշտպանի ներակայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հոսպիտալում բուժում ստացող՝ Պաշտպանին բողոք հասցեագրած այլ զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց բժշկական փաստաթղթերը:
Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների բժշկական հետազոտություններն առաջնահերթ և սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Խնդրի կապակցությամբ գրություն կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն:
Մարդու իրավունքների պաշտպանը նման հարցերում կարևորում է համագործակցությունը Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության հետ: