|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական տեռոր են, որոնք հետևել են Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ այցին և Էրդողանի հետ գաղտնի հանդիպմանը։
Խաչատրյանը նշել է, որ տարածված ձայնագրություններում որևէ հանցակազմ չկա, իսկ նախաքննական նյութերի հայտնվելը ՔՊ-ականների ձեռքում ինքնին հանցագործություն է։ Նրա խոսքով՝ իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, քանի որ դրժել է իր խոստումները՝ ներառյալ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիան։
Մանրամասն՝ տեսանյութում։