Հայրենիքի փրկության շարժումը ֆեյսբուքյան պաշտոնական էջում կարճառոտ ամփոփագրով ներկայացրել է այսօր տեղի ունեցած երթի մասին։
Ստորև ներկայացնում ենք այն.
«Այսօր քաղաքացիները երթով գնացին Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու ակտիվիստների նկատմամբ անհիմն ու անօրինական գործողությունների դեմ եւ պահանջելու ծառայել օրենքին եւ ոչ օրվա իշխանության կամայականություններին։
«Դուք պարտավոր եք քրեական գործ հարուցել, ձերբակալել ու կալանավորել թիվ մեկ դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին»,- Հատուկ քննչական ծառայության շենքի առջև հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՔԾ պետին և անձնակազմին:
Երթի մասնակիցները վերահաստատեցին իրենց գլխավոր պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ժամանակավոր կառավարության ձեւավորումը»։