Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) նախագահը Վազգեն Մանուկյանը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին՝ ժամը 12։30-ին, տեղի կունենա «Ազգային ժողովրդավարական կուսակցության» համագումարը։
«Ս․թ․ մայիսի 24-ին՝ ժամը 12։30-ին, տեղի կունենա «Ազգային ժողովրդավարական կուսակցության» (ԱԺՄ) համագումարը։
Համագումարի օրակարգում հետևյալ հարցերն են․
1․ ՀՀ քաղաքական իրավիճակի գնահատում և կուսակցության հետագա գործունեության հստակեցում։
2․ Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում։
3․ Մշտապես գործող ղեկավար մարմինների՝ կուսակցության վարչության, կուսակցության նախագահի, ինչպես նաև կուսակցության վերահսկող մարմնի՝ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն։
Համագումարի անցկացման վայրը՝ «Անի պլազա», «Նաիրի» սրահ, հասցե՝ Սայաթ-Նովա 19»։