|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ՀՀԿ համագումարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ընգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետեւողականորեն պաշտպանվում է կապիտուլյանտների կողմից։
Ի գիտություն են ընդունվել կուսակցության անդամների վերահաշվառման աշխատանքների, տարածքային եւ շրջանային կառույցներ այցելությունների, կուսակցության միջազգային գործունեության մասին հաշվետվությունները։
Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին։ Տրվել են համագումարի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները»,- հայտնել է Շարմազանովը։