Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Հրապարակը» գրում է․ Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին եւ ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ՝ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։ Սակայն թաղապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի մի քանիսին՝ բաժնի պետի գլխավորությամբ, հետ է կանչել աշխատանքի, պետը, ասում են՝ իր մտերիմն է, մի քանի աշխատակիցներն էլ պետի մտերիմներն են: Այսինքն, ազատվել է ոչ յուրայիններից։ Ասում են՝ Ռազմիկ Մկրտչյանը վերջին ձերբակալություններից հետո աննկարագրելի անհանգիստ է, հասկանում է, որ իրեն էլ կարող են հասնել։ Ի դեպ, ավագանու վերջին նիստին նրան հազիվ են ճանաչել: Պարզվում է՝ վերջերս քթի վիրահատություն է տարել, եւ դեմքն ամբողջությամբ կերպարանափոխված է եղել: