Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, ի տարբերություն Մասիս համայնքի, Վեդի խոշորացված համայնքում «վիզ չի դնում» ՔՊ թեկնածու, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հաղթանակի համար։ Եթե Մասիսում իր սպառնալիքով տասնյակ համայնքապետերի է ընդգրկել ՔՊ ավագանու ցուցակում եւ ստիպում է ձայն բերել, ապա Վեդիում միայն Լուսառատի համայնքապետի ԺՊ-ն է։ Պատճառը նախկին եւ ներկա մարզպետների միջանձնային լարված հարաբերություններն են։ Թեւոնյանը շարունակում է ի դեմս Գարիկ Սարգսյանի իրեն մրցակից տեսնել, իսկ Սարգսյանը չի կարողանում մարսել, որ իրեն փոխարինել են Թեւոնյանով։
Ուշագրավ է, որ Արարատում Թեւոնյանին հաջողվել է Ավշարի Գրիգորյանների ազդեցության գոտում գտնվող մի քանի համայնքապետերի եւս ՔՊ ցուցակ բերել, օրինակ՝ Անջառի համայնքապետին, Ուրցալանջի, Պարույր Սեւակի, Վարդաշատի ժամանակավոր պաշտոնակատարներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում