|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Նախագահը շնորհավորել է բանաստեղծին և հանձնել պետական պարգևը:
Ռազմիկ Դավոյանին հայ-ռուսական մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման համար այսօր շնորհվել է նաև Վալերի Բրյուսովի անվան մեդալ: