Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Մայիսի 21-ին, ժամը 16։02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Yerkir.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից դուրս է բերվել քաղաքացիներից մեկի մարմինը։
Փրկարարներն իրականացրել են մյուս քաղաքացու որոնողական աշխատանքները։ 500 մ հեռավորության վրա հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել երկրորդ քաղաքացու մարմինը․ շտապօգնության բժշիկներն արձանագրել են քաղաքացիների կենսաբանական մահը։
Նրանք հայր ու որդի են՝ 58-ամյա Արթուր Առաքելյանը և 23-ամյա Սարո Առաքելյանը:
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ նրանք նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել, գետի մեջ էլ հայտնաբերվել են էլեկտրական լարեր, ինչը կասկած է հարուցում, որ հնարավոր է՝ հայր ու որդին էլեկտրահարվել են: