|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աշխատանքներ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Աշխատանքներ են ընթանում Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի հետ գերիների 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման շուրջ բանակցությունները: