կարևոր
181 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-19 19:55
Աշխարհ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում տեղի կունենա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում տեղի կունենա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացը տեղի կունենա երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այժմ կողմերը համաձայնեցնում են ցուցակները՝ փոխանակում կատարելու համար։

«Այս պրոցեսն ավարտելուց հետո կիրականացվի նաև գերիների փոխանակումը՝ օմբուդսմենների մասնակցությամբ»,- ասել է Պեսկովը։

Գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Աբու Դաբիում

Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։ 

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։