Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա միջև, այն, ինչ մենք տեսանք, և կա 2 տարբերակ՝ մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել։ Այս մասին երեկ «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է, և իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան ու սպասել հետագա զարգացումներին:
«Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նախագահ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։