Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը երկրորդ օրն է, ինչ շարունակում է սպասել ուկրաինացի բանակցողների հետ հանդիպմանը։
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունները պետք է սկսվեին Դոլմաբահչեի նախագահական պալատում մայիսի 15-ին, սակայն հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ։
Ուկրաինայի պատվիրակությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ մայիսի 15-ին ժամանել էր Անկարա, որտեղից նրանք պետք է մեկնեին Ստամբուլ։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու համար ուղարկվող պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը առավոտից մինչև ուշ երեկո սպասել է ուկրաինացի բանակցողներին, օրվա վերջում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և վերադարձել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն՝ մայիսի 16-ին բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը հաստատելու համար։