կարևոր
1882 դիտում, 9 ժամ առաջ - 2025-05-15 09:30
Հասարակություն

Արթիկի ճանապարհային վիճակը լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների և հետիոտների համար․ ահազանգում է պատգամավորը

Արթիկի ճանապարհային վիճակը լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների և հետիոտների համար․ ահազանգում է պատգամավորը

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է, որ վերջին տարիներին Արթիկ համայնքի ճանապարհային վիճակը լրջորեն վատթարացել է՝ վտանգելով վարորդների և հետիոտների կյանքը։

«Փոսերը գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներում դարձել են երթևեկության խոչընդոտ։

Փողոցների վնասված հատվածները, որոնք ոչ միայն վնասում են տրանսպորտային միջոցները, այլև շատ լուրջ վտանգ են ներկայացնում վարորդների և հետիոտների համար։

Բազմաթիվ վարորդներ ստիպված են խուսափել վնասված հատվածներից՝ հաճախ վտանգելով իրենց և մյուս երթևեկողների անվտանգությունը։

Բացի դրանից, անտերության և վերահսկողության բացակայության հետևանքով խաթարվել է երթևեկության բնական հոսքը, և ավելացել են խցանումները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։

Այս կարևոր խնդիրն Արթիկ համայնքի ղեկավարությունը պարտավոր է դիտարկել որպես առաջնահերթություն և իրականացնել պատշաճ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։

Համայնքային իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ և բարեկարգ միջավայր համայնքի բոլոր բնակիչների համար»։