|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ուժերի և Սիրիայի ղեկավարության ենթակայության տակ գտնվող Աֆրինի հարակից շրջաններում պատ է կառուցում. հաղորդում է demokrathaber.org կայքը` հղում անելով Rudaw-ին:
Աֆրինում աղբյուրների համաձայն` Թուրքիան պատը կառուցում է Աֆրինը Ռոժավայից և Հյուսիսային Սիրիայից առանձնացնելու համար: Պատը սկսվում է Սեմաան ամրոցից, ձգվում Աֆրինի սահմաններից մինչև Իդլիբ` ներառելով Բերադ, Քիմար, Բասլե, Ջիլբիրե, Միրեմին բնակավայրերը: Ըստ աղբյուրների` մինչ այժմ Միրեմինում` 500, Ջիլիբիրեում` 400, Քիմարում 100 մետրանոց պատեր են կառուցվել: Պատի բարձրությունը լինելու է 3 մետր:
Ըստ կայքի` Թուրքիան պատրաստվում է Աֆրինը ենթարկել Հաթայի (Ալեքսանդրեթ) ճակատագրին. թուրքերը սիրիապատկան այդ շրջանը միացրեցին Թուրքիային: