|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը լուրջ չեն վերաբերվել, քննարկել են, ծիծաղել, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին»․ այս լուրերը հասցրել են նախարարին։
Նա հենց առաջին հանդիպման ժամանակ աշխատակազմի ղեկավար հատվածին ուղիղ տեքստով ասել է, որ տեղյակ է, թե ով ինչ է ասել իր հասցեին։ Ասել է․ «Ես սպորտի նախարարն եմ եղել, բայց օլիմպիական չեմպիոն տված նախարար եմ»։
Զգուշացրել է, որ լավ տեղեկացված է եւ գիտի, թե որտեղ են ԱԻՆ-ի կոռուպցիոն ռիսկերը՝ ով ինչից ինչքան է «կերել», եւ առաջարկել է անմիջապես դիմումներ գրել ու հեռանալ՝ չսպասելով քրեական գործերի հարուցմանը։ Մեզ ասացին, որ առաջին հեռացողները, հավանաբար, կլինեն փրկարար ծառայության պետն ու տեղակալները, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում