կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 13:02
Տարածաշրջան

ԵԽԽՎ զեկուցողը Ալիևին խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել «թղթի կտորներին»

ԵԽԽՎ զեկուցողը Ալիևին խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել «թղթի կտորներին»

ԵԽԽՎ ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության հարցերով զեկուցող, ինչպես նաև Ադրբեջանի մոնիտորինգի վեհաժողովի համազեկուցող Շտեֆան Շեննաքը «Թուրան»-ի հետ  հարցազրույցում իր մտահոգություն  է հայտնել Ադրբեջանում և Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել երկու երկրներին անհապաղ դադարեցնել այս պրակտիկան և ազատել լրագրողներին։

Ավելի վաղ, «Շեննակը» և մոնիթորինգի նրա գործընկեր Ռոջեր Գեյլը  մտավախություն են հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները հետապնդում են իրենց քննադատներին՝ համաճարակի դեմ պայքարի պատրվակով: Շեննակը նշել է, որ իրենք հատուկ դիտարկել են այս իրավիճակը Ադրբեջանում:

Նա նաև ի պատասխան Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների հիշեցրեց, որ ԵԽԽՎ և ԵԽ բանաձևերը «թղթի կտորներ» չեն և հավելեց, որ նման հայտարարությունները օգտակար չեն երկրի հետագա զարգացման համար:

Նշենք, որ փետրվարի Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ն հանդես էր եկել քոշտ քննադատությամբ և զեկույցներով, որոնք Ալիևը անվանել էր «թղթի կտոր»։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության հնարավորությանը, ապա Շեննակը չի բացառել այդ հնարավորությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից կոշտ երանգը իսկապես անօգուտ է: