|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին, ինչու՞ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու վերաբերյալ, երբ 3-4 ամիս առաջ այդ հարցում համատեղ հայտարարություն է եղել:
Երկրորդ, ինչու՞ է Ադրբեջանը մեկ ամիս շարունակ, համակարգված խախտում հրադադարի ռեժիմը, իսկ իշխանությունը փորձում է շրջանցել այդ հանգամանքը:
Երրորդ, ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում և չհրապարակելով այն, ի՞նչ է թաքցնում իշխանությունը հասարակությունից:
Խնդիրն այստեղ այն չէ, որ օրակարգային այս 3 հարցերի հետ կապված մեծաթիվ խնդիրներ և սպառնալիքներ կան, հարցն այն է, որ իշխանությունը գնացել է ամենավնասակար ճանապարհով, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն այլ ակնկալիքներ ունի, իսկ ՀՀ իշխանությունը խուլ և համր է ձևանում»: