|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում:
Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի` սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր:
Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ 2 խնդիր է լուծում` կոնկրետ դեմքերի «գծերից է գցում» և զեկույցը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում:
Ի վերջո, ինչպես էլ իշխանությունը սեփական պատկերացումներով և քաղաքական նպատակահարմարությամբ զեկույց գրի, մեկ է` իր քաղաքական պատասխանատվության հանգամանքը թաքցնել չի ստացվի, որովհետև ցանկացած հայտարարություն, որը նույնիսկ ՔՊ-ական դեմքերից է հնչեցվում` դրանց հիմքում քաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն ու կայացված որոշումներն են»: