Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցել է մեկ տարի, սակայն դեռևս Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է բռնարարքի գործով քննությունը: Հարցաքննվել են ամբաստանյալները, տուժողները, վկաները: Գործում ներգրավված լրացուցիչ վկաների հարցաքննությունները վկայում են, որ գործի քննությունը, հավանաբար, մինչև տարեվերջ չի ավարտվի: Թերևս դատաքննության երկարաձգումն այնքան էլ էական չէ. կարևորն արդար դատավճիռն է, որին մեկ տարի է սպասում ենք բոլորս:
Վահեի քույրը` Վերոնիկա Ավետյանը, սակայն, գործի քննությունից ակնկալիքներ չունի. «Այսքան ժամանակ ո՞ր դեպքն է բացահայտվել, հոկտեմբերի քսանյո՞թ, մարտի մե՞կ... Բազմաթիվ են, մեկ-մեկ չեմ թվարկի: Մեր երկրում չկա արդարադատություն, այդտեղից էլ հետևություն, որ սպասելիքներ չունեմ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Եղբոր մահվան տարելիցի կապակցությամբ Վերոնիկա Ավետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե կյանքում գեթ մեկ անգամ հնարավորություն ունենայի հրաշք գործել, 1 տարի առաջ մի լուսավոր մասնիկ պոկվեց սրտիցս.....հիմա այդ տեղը դատարկ է ու միշտ էլ դատարկ կմնա.....կարոտել եմ քեզ Վահե ջան...շատ-շատ եմ կարոտել......»: