Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակառակ այն դրական հանգամանքի, որ իմ առաջարկությունների զգալի մասը ընդունվել է, բայց ես կարծում եմ, որ լիազոր մարմինը այս նախաձեռնությամբ խիստ հակասական լուծումներ է տվել, իհարկել լավ է, որ արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող և կրթություն իրականացնող մանկավարժները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան, բայց ես կարծում եմ, որ արտադպրոցական ծրագիրը, շատ համեստ ձևակերպումը, չի արտահայտում այդ պետության կարևորագույն առաքելությունը, թե ինչ ակնկալիք ունի արտադպրոցական ծրագրից։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այդ ծրագրի կարևորագույն կոմպոնենտը, որը պետք է օրենսդրական արտացոլում ունենար, դա կրթադաստիարակչական ֆունկցիան էր, որովհետև այդ ծրագրերը կարող են լինել տարբեր, բայց պետությունը, որպես շահագրգիռ, պետք է շահագրգռված լինի հասարակությանը համապատասխան արժեքային համակարգներ մուծելով, կրթական, դաստիարակչական լրացուցիչ ծրագրեր իրականացնելով։ Այստեղ ամենամեծ բացը հենց նա է, որ մենք չունենք արտադպրոցական կրթության և դաստիարակության ռազմավարություն և դրանից բխող գործողություններ։ Ուրեմն, հակառակ այն հանգամանքին, Տիկին Անդրեասյան, որ Դուք նշում եք, որ ուղղությունները սահմանվել են, այնուամենայնիվ, արտադպրոցական կրթական և դաստիարակչական ծրագրերը իրականացնող մի մեծ բլոկ դուրս է մնացել այստեղից, որը նախամասնագիտական կրթությունն է, ինչպես երաժշտական դպրոցները, արվեստի դպրոցները։ Ինչու եմ հանձնաժողովում ձեռնպահ քվեարկել, որովհետև այսպիսի կարևորագույն օրենքները, որոնք վերաբերվում են հանրային կյանքի կարևորագույն դաշտերի կարգավորմանը 24 ժամյա ռեժիմում և ոչ ամբողջական և թերի ներկայացմամբ ճիշտ չենք գտնում»,- ասաց նա։