|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը գրում է․
«Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլացիա։
ԵՎ ուրեմն՝ Երևանի զարգացման 2025թ-ի ծրագիր է հաստատվել, որի 6-րդ կետում՝ շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն բաժնում պարզ գրված է՝ «Կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով կարևորվում են հարմարվողականության ծրագրերը,ինչը ներառում է ի թիվս այլոց նաև ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ բարելավումը և ենթակառուցվածքների արդիականացումը»։
Դուք ընդունել եք 2025 թվականի զարգացման ծրագիրը,որի հեղինակն եք,ինչպես նաև աշխատանքների կատարողը։ Էլ ինչու՞ եք բողոքում Կլիմայից,եթե սա ձեր անգործության և ամենաթողության արդյունքն է»։