|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վերջին մեկ օրում Գազայի հատվածում 32 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են ընդունվել 32 զոհ, 119 վիրավոր,»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով զոհերի թիվը հասել է 52 567-ի, վիրավորվել է 118 610 մարդ: 2025 թվականի մարտի 18-ից ի վեր զոհերի թիվը հասել է 2459-ի, ևս 6569-ը վիրավորվել են: