Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վերջին մեկ օրում ավելի քան 40 մարմին և 190 վիրավոր է տեղափոխվել Գազայի հատվածի հիվանդանոցներ: Տեղեկությունը հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 66 097-ի, վիրավորվել է 168 536 մարդ: Սովից և թերսնուցումից մահացել է 453 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: