|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է մահացել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական օկուպացիոն զորքերը Գազայի հատվածում իրականացրել են ընտանիքների երեք զանգվածային սպանություն` 23 մարդ մահացել է, 83-ը` տուժել։ Մի շարք տուժածներ դեռևս փլատակներում են ու ճանապարհներին, շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադները չեն կարողանում հասնել նրանց», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունները շարունակվում են` չնայած Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրով նախանշված ժամկետին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ի առավոտյան: