|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանը 1200 կմ հեռահարությամբ նոր «Ghassem Basir» բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել: Այս մասին, IRIB-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն։
Մայիսի 4-ին Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հարված հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա:
«Օգտագործելով «Ճշմարտացի խոստում 1» և «Ճշմարտացի խոստում 2» գործողությունների փորձը՝ մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռը։ Այն բազմաթիվ թիրախների մեջ գտնում է կոնկրետ թիրախը և խոցում առանց նույնիսկ մեկ մետր շեղման, ինչպես նաև առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման», - ասել է Նասիրզադեն։