կարևոր
763 դիտում, 14 ժամ առաջ - 2025-05-03 11:40
Հասարակություն

ՈւՂԻՂ․ Հարավային կովկասի անվտանգությունը՝ ՌԴ-ԱՄՆ երկխոսության համատեքստում․ քննարկում

Այս պահին Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան՝ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով։

Միջոցառման հատուկ հյուրերն են՝

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (ՌՄԳԽ) գործադիր տնօրեն Իվան Տիմոֆեևը,

Հայաստանի կիրառական հետազոտությունների ինստիտուտի (APRI Armenia) ավագ հետազոտող Բենիամին Պողոսյանը։

Հայկական կողմից կմասնակցեն առաջատար հայ փորձագետներ, լրագրողներ և մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներ։

Կլոր սեղանը կազմակերպել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը։

Քննարկումն առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ հեռարձակմամբ։