կարևոր
409 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-01 11:45
Հասարակություն

ՈւՂԻՂ․ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը՝ ՍԴ որոշման կիրառման համատեքստում․ քննարկում

«ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ,  հրավիրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողով։

Հիշեցնենք՝ ՍԴ-ն օրերս ներկայացրել է ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը, որում ասվում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու պահից հետո։

Նաև նշվել է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ, և նշվել են համապատասխան կետերը:

Այլ կերպ ասած, եթե, օրինակ, Գլխավոր դատախազությունը հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված և ապօրինի է , այդ գույքն այլևս չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա:

ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, և այդ պահից սկսած՝ ձեռքբերված գույքը կարող է ապօրինի համարվել։