|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ ահազանգել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսեւորման մասին, եւ հենց «լայվի» ժամանակ էլ ենթարկվել է հարձակման:
Նա ցուցադրել է տոմետներով բեռնված Կամազը եւ նշել. «Այս «Կամազը» դուրս է եկել Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցից: Սրանք այն տոմետներն են, որոնք այդքան ասում եմ՝ գողանում են-գողանում են, պետական գույքը դուրս են գրում:
Տեսեք, սրանք 50 տարուց ավելի ծառայող սալիկներն են, որոնք շատ լավ որակի են: Պետության գույքը բերում են այստեղ պահեստավորում են, տոմետները խնամքով շարել են, որ հետո օգտագործեն, ծախեն։ Սա պետք է Երեւանում լիներ: Տիգրան Ավինյանի վրից տանում են, չնայած ինքը շատ լավ էլ տեղյակ է»:
Այդ պահին տարածքում գտնվող երկու տղամարդ հայհոյելով հարձակվեցին Չախոյանի վրա՝ պահանջելով հեռանալ տարածքից: Նրանք սկսեցին քարեր նետել ակտիվիստի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում