Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
«ՍԴ-ն իր եզրակացության մեջ ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերում պետք չէ մեղադրական դատավճիռ, այլ բավարար է ողջամիտ հավաստիությամբ հանցավոր վարքագծի առկայությունը»,- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ –1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Արա Ղազարյանը ։
Նա նշեց, որ միայն ՍԴ-ն չէ այդ մոտեցման կողմնկակից, այլ կոռուպցիայի կանխարգելման ամբողջ գլոբալ քաղաքականությունն է գնում այդ ուղղությամբ։
«Այլ հարց է, որ կա մի ոլորտ, որի հետ չի կարողանում մերվել գլոբալ քաղաքականությունը, այն մարդու հիմնական իրավունքներն են, սա մենք տեսնում ենք Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, որը խիստ հակասական է»,-հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետը։
Բերելով Թեոդորովի նախադեպային դատավարության օրինակը՝ նա նշեց, որ անպայման պետք է նշել կապը հանցավորության հետ, բայց չի նշվում, որ պետք է լինի մեղադրական դատավճիռ։
Նրա խոսքով՝ այն գործիքները, որոնք բերված են անգլոսաքսոնական համակարգից, դժվար են համակարգվում մայրցամաքային՝ եվրոպական իրավունքի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։