Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագծով՝ անձի եկամուտներով չհիմնավորված արժեքի շեմը 25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոն դրամի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթում կատարված փոփոխությունները։
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ այն արժեքի, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ 50 միլիոնը ա՞յս փուլի գնահատման արժեքով, թե՞ նախորդ՝ գույքը ձեռք բերելու փուլի ժամանակ։
Նախարարը պատասխանեց, որ հայցը ներկայացնելու պահին պետք է 50 միլիոնը գերազանցի։ Բայց հավելեց, որ ուսումնասիրության առարկա է ոչ միայն հայցը ներկայացնելու պահին գույքի արժեքը, այլև երբ ձեռք է բերվել, որպեսզի օրինական եկամուտները համեմատելիս ֆիքսվի տարբերությունը։
Միքայել Մելքումյանը նկատեց, որ այս գործընթացը սկսվելու է 1991 թ-ից, այնինչ 1991թ-ից մինչև 1993 թթ նոյեմբերը գործել է խորհրդային ռուբլին․ «Հիմա էդ ռուբլու և էդ դրամի հետ ո՞նց եք անելու, երբ առաջին պաշտոնական կուրսով 1 դոլարը 11,8 դրամ է եղել»։
Նախարարը պատասխանեց․ «Դրա համար, օրենքում գրված է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածը առավելագույնը 10 տարի է։ Բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են ապացույցները, որով հնարավոր է հիմնավորել, որ օրինական եկամուտներով չի հիմնավորվում գույքի նման ծավալ, բացառիկ դեպքերում թույլ է տրվում նաև այդ շրջանն ուսումնասիրել, բայց ոչ ավելի, քան 1991 թ-ը»։
Միքայել Մելքումյանն արձանագրեց, որ «բացառիկը» նույնպես դեպքեր են, որոնց համար պետք է հստակեցվի 1993 թ-ի գնահատման սկզբունքները։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համար անահասկանալի էր՝ ինչո՞ւ է նախագծի համաձայն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործառույթներ իրականցնող վարչության պետի, դատախազի և համակարգող տեղակալի վարձատրության դրուքաչափերը մի քանի անգամ բարձր, քան նույն համակարգում աշխատող մյուսներինը, արդյո՞ք չի խախվտում հավասարության սկզբունքը։
«Ոչ, որովհետև գործառույթը բոլորովին նոր բարդության է, վերջնական քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ այս տարբերությունը արդարցված է»,-ասաց Բադասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մեկ այլ փոփոխություն է արվել ապօրինի ծագման գույքը ձեռք բերող անձանց պաշտպանության մասով․ «Գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա։ Այսինքն, եթե պետությունը ապացուցում է, որ այդ անձը բարեխիղճ ձեռք բերող չէ, դրա ապացուցման բեռը կրում է ինքը»։
Բանկային գաղտնիք համարվող տվյալներն ավելի հրապարակային դարձնելու օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը նախարարը հիմնավորեց այսպես․ «Ներդնել այնպիսի մեխանիզմ, որով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ընթացքում ավելի հասանելի կդառնա գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ, էլի դատարանի որոշմամբ՝ քրեական գործի շրջանակներում, բայց տեղեկությունները հասանելի կդառնան ոչ միայն կասկածյալին ու մեղադրյալին, այլև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ սրանք էֆեկտիվ մեխանիզմներ են կոռուպցիայի դեմ պայքարի համար»։
Ռուստամ Բադասյանի համար անհասկանալի է՝ երբ մենք այդ նույն տեղեկությունները վստահում ենք դեպոզիտարիային, ինչո՞ւ չենք վստահում ՏՄՊՊՀ-ին, կամ այդ նույն տեղեկությունները տրամադրելիս վստահում ենք ԿԲ-ին, ինչո՞ւ պետք է պետական մարմիններին չվսհատենք։
Մանրամասն՝ տեսանյութում․