Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Ավելի վաղ Էրդողանի՝ իշխող Հանրապետական դաշինքի գծով համախոհ «ազգայնական գործողությունների կուսակցության» առաջնորդ Դեւլեթ Բահչելին Օջալանին առաջարկել էր ելույթ ունենալ խորհրդարանում եւ հայտարարել Թուրքիայի հետ ՔԱԿ-ի ավելի քան 40-ամյա հակամարտության դադարեցման մասին: Էրդողանն այդ կոչն անվանել է քրդական հարցի կարգավորման «պատմական շանս»։ Սակայն համագումարի փոխարեն հայտնվել է ՔԱԿ-ի գործադիր կոմիտեի դիմումը՝ «բանտրկյալ Օջալանին ազատ արձակելու» կոչով եւ Թուրքիայի կառավարության հասցեին «նոր խաղաղ նախաձեռնության առաջմղման համար կոնկրետ քայլեր չձեռնարկելու» մեղադրանք։ Ընդգծվել է նաեւ՝ «Օջալանի ազատ արձակումն անհրաժեշտ է խաղաղ ջանքերն առաջ մղելու եւ ՔԱԿ-ի կուսակցական համագումար անցկացնելու համար, որը լայնորեն սպասված էր»: Սակայն Էրդողանը չի համարձակվել գնալ Օջալանի բանտից ազատ արձակման։
Թուրք փորձագետները նրան զգուշացրել էին՝ քրդական «խաղաքարտի» խղարկումը նախկին սցենարով, երբ 2015 թ-ին ստորագրվեց Դոլմաբահչենի հռչակագիրը, որը նշանավորեց քրդական ուժերի հետ քաղաքական երկխոսության փորձը, արդեն չի ստացվի՝ «տեղի ունեցող իրադարձւթյունների կամերայնության» անհետացման պատճառով։ Այս անգամ տարածաշրջանում քրդական խնդրի սրման պատճառով PKK-ի ներկայացուցիչները հսկայական ընկերություն են հիմնել Եվրոպայում՝ կոչ անելով աջակցել հաշտեցման գործընթացին։ Էրդողանին ծուղակ էին նախապատրաստում, որպեսզի արգելափակի նրա հնարավոր նահանջի զորավարժությունները եւ խթանի նրան թուրք քրդերի կարգավիճակով վարչական բարեփոխում իրականացնել։ Քուրդ քաղաքական գործիչ Փերվին Բուլդանը, ներկայացնելով DEM-ը Եվրոպայում քրդական սփյուռքի համաժողովում, հույս է հայտնել, որ «ՔԱԿ-ի զինաթափումը կավարտվի արդեն հունիսին», իսկ Բահչելին ամեն ինչ տեղափոխել է մայիս: Այսպես են ուրվագծվում Էրդողանի վրա քաղաքական լայն ճնշման ուրվագծերը միանգամից երեք կողմից։ Նման պատնեշն անցնել Էրդողանը չի համարձակվել։ Բացի այդ, Անկարան հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում ռազմկան գործողությունը, եթե «Ժողովրդավարական Սիրիայի ուժերից» քրդական կազմավորումները պնդեն դրա դաշնային կառուցվածքը: Ֆիդանի խոսքով՝ «իրադարձություններն այլ ճանապարհով են գնացել»։ Փորձագետների կարծիքով՝ այժմ «բարենպաստ հող է ստեղծվում բուն Թուրքիայում բարդությունների համար»։
Օջալանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս քրդական խնդրի քաղաքական կարգավորում իրականացնելու կոչերով։ Նա նման կոչով հանդես է եկել 2013 թ-ին, ապա 2015 թ-ին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, քանի որ ժողովրդավարկան միություն կուսակցությունը (Քուրդիստանի սիրիական շարունակությունը) ինքնավար վարչակազմեր է հռչակել այդ երկրի հյուսիսում գտնվող երեք կանտոններում: Այս իրադարձությունները քրդերին վերադարձրեցին քրդական պետության երազանքը, ուստի նրանք վերսկսեցին ռազմական գործողությունները Թուրքիայի ներսում: Այսօր ձեւավորվող տարածաշրջանային եւ միջազգային համատեքստը մղում է քրդական հարցի զարգացմանը, բայց այլ ուղղությամբ։ Սիրիայում Ասադի ռեժիմի անկումը երկրի հյուսիսում ակտիվացրել է անջատողական նախագծերը։ Մյուս կողմից, հարկ է նշել, որ քրդստանի պատմական առաջնորդ եւ տեսաբան Օջալանը «հնացել է» տեղական, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձությունները հասկանալու վերաբերյալ իր որոշ հիմնական դատողություններում եւ վաղուց վերածվել է խորհրդանշական հատկություններով գործչի: ՔԱԿ-ը երկար ժամանակ զինված պայքար էր մղում Թուրքիայում քրդերի ինքնավարության համար։ Տասնամյակների դիմակայության ընթացքում հակամարությունը տասնյակ հազարավոր կյանքեր խլեց եւ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ արժեցավ թուրքական պետությանը։ Խաղաղ կարգավորման պարբերական փորձերն անփոփոխ կերպով ավարտվում էին ձախողմամբ։ Բայց հիմա, ըստ բոլոր նշանների, ՔԱԿ-ի պատմությունը դառնում է տարածաշրջանային նոր պարադիգմի մի մասը, որում երբեմնի զինված շարժումներն անցնում են պայքարի քաղաքական ձեւերի։ Նույնիսկ եթե ՔԱԿ-ի ինքնալուծարումը կայանա, ապա դժվար թե դա նշանակի Էրդողանի քաղաքական հաղթանակը, որի սցենարներից մեկը նրան չհաջողվեց հասցնել քայլ առ քայլ գործողությունների «ճանապարհային քարտեզի» նախապատրաստման փուլին:
Կան կարեւոր ներքին եւ արտաքին գործոններ, որոնք ունեն տարածաշրջանային եւ միջազգային լուրջ ենթատեքստ, որը նեղացնում է թուրքական մանեւրների տարածությունը, հատկապես, եթե նկատի ունենանք Սիրիայում քրդական նախագծին ամերիկյան ուղղակի աջակցությունը: Բացի այդ, ՔԱԿ-ի որոշ առաջնորդներ վերջերս փոխել են իրենց դիրքորոշումը՝ Օջալանի՝ որպես «սեփական լուծում չունեցող բանտարկյալի» հասցեին արված հայտարարություննրը նվազագույնի հասցնելուց, անցնելով նրա առաջնորդող դերի ընդգծմանը: Իրադարձությունները Օջալանի քաղաքական հեղինակության հետ կապելը նոր տարածք է ստեղծում մանեւրի եւ փոփոխությունների համար՝ տարածաշրջանում սպասվող ինչ-որ «նշանակալի իրադարձությունների» դեպքում։ Իսկ ՔԱԿ-ի ճակատագիրը դեռ անորոշ է մնում։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանրի