|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Անկախ ու ինքնշխան Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանային անցման դրոշմակնիքների վրայից հանել Արարատի նկարը։ Այս մասին գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հավանաբար, դա Քըլըչի գալու գինն էր: Կամ Էրդողանն էր առավոտ զանգել ու որոշել հենց-նենց՝ հավեսի համար, նվաստացման հերթական դոզան սրսկել:
Դե հիմա պատկերացրեք ավելի լուրջ «փոխզիջման» համար Նիկոլից ինչե՜ր կպահանջեն: Օրինակ, որ ընտրություններից առաջ Նիկոլին գովեն ու Նիկոլի հետ համահունչ ժողովրդին ընդդիմությունով ու պատերազմով վախեցնեն: Քանի Նիկոլը կա, նվաստացումն ու պարտությունը մեր գլխից անպակաս են…»։