|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Արմեն Դանիելյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2024թ.-ի նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: