կարևոր
4357 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 18:18
Հասարակություն

Դավիթ Կարապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից. նա ԱԺ-ում կփոխարինի Գևորգ Պապոյանին

Դավիթ Կարապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից. նա ԱԺ-ում կփոխարինի Գևորգ Պապոյանին

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Կարապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանը։

Մարտի 7-ին ԿԸՀ-ի հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

ՔՊ կուսակցության վարչության նիստում հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը որպես Էկոնոմիկայի նախարար։

Մարտի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։