կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 11:50
Հասարակություն

Սարհատ Պետրոսյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

Սարհատ Պետրոսյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

Սարհատ Պետրոսյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից. «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Սարհատ Պետրոսյանը:

«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը։ Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։

Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ. դրամ ավել գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»,- գրել է նա:

Հավելենք, որ Սարհատ Պետրոսյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի օգոստոսի 8-ին։ Այս տարվա հոկտեմբերի 18-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։