Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մարկ Գորենշտեյնի նման երաժիշտների ժամանակն անցել է. ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեեւը` մեկնաբանելով նրան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատելու մասին իր հրամանը:
«Մարկ Գորենշտեյնը վատ երաժիշտ ու դիրիժոր չէ, սակայն, որպես նման հեղինակավոր նվագախմբի ղեկավար, նա, պարզվեց, բոլորովին պատրաստ չէր: Մարդկային արժանապատվությունը նվաստացնելու նրա մեթոդն անընդունելի է»,- պարզաբանել է նախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Չայկովսկու անվան միջազգային մրցույթին մասնակցող հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի փորձի ժամանակ, Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել էր. «Թող ձեզ բոլորովին չհուզի, թե ինչ է նվագում այս տաղանդը, այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»:
Այդ արտահայտությունն առաջացրել էր փորձին ներկա լրագրողների վրդովմունքը, որոնց շնորհիվ էլ պատմությունը մեծ արձագանք էր ստացել: Բացի այդ` փորձն ուղիղ հեռարձակվել էր ինտերնետում:
Ավելի ուշ դիրիժորը պարզաբանել էր, թե որեւէ ազգայնական երանգ իր խոսքում չի եղել, Նարեկ Հախնազարյանն էլ ընդունել էր նրա ներողությունը:
Իսկ օգոստոսի վերջին Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները բաց նամակ էին ուղարկել ՌԴ մշակույթի նախարարություն` իրենց գեղարվեստական ղեկավարին «դեսպոտիզմի եւ նվագախմբում տիրող անհարիր իրադրության համար» պաշտոնից հեռացնելու խնդրանքով: Երեկ ՌԴ նախարարը Գորենշտեյնին ազատելու մասին հրաման է ստորագրել: