|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հանրապետությունում շարունակվում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը։
Ազգային ագրարային համալսարան այսօրվա դրությամբ դիմել է ընդամենը 30 դիմորդ։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր հրավիրված ասուլիսում համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ դիմորդներին ներկայացնելով համալսարանի «աննախադեպ» բարեփոխումները։
Ասուլիսին մասնակցել է ուսանողուհիներից մեկը, ով ևս գովաբանել է ագրարային կրթության որակը։
Զավեշտն այն է, որ տվյալ ուսանողուհին ընդունվել է անցած տարի «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ և հանդիսացել է տվյալ մասնագիտություն ընդունված ՄԻԱԿ դիմորդը։
Իրականում այսօր սա է ագրարային համալսարանի իրական պատկերը։