Փոխարժեքներ
27 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Մեր երկրում ինտերնետ շահումով խաղերի ոլորտը չի վերահսկվել ոչ մի ձևով։ Ընկերություններն արել են այն, ինչ ուզում են։ Այս մասին այսօր ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնի նախագահ Արթուր Միքայելյանը։
«Կան այնպիսի օրենքի խախտումներ, որ թե՛ գործակալությունը, թե՛ դատախազությունը պետք է օր առաջ կասեցնի իրենց գործունեությունը ու սկսի ստուգումներ իրականացնել, թե ինչի համար է այս ամեն ինչը այդպես։ Նրանք այնպիսի անձնական տվյալներ են պահանջում, որ ուղղակի անհավանական է։ Ու ամենատարօրինակն այս ամեն ինչի մեջ այն է, որ բոլոր այդ ընկերություններն ունեն Էկենգ պետական համակարգում ստուգելու և այնտեղից ինֆորմացիա վերցնելու լիարժեք իրավունք։ Էկենգից նրանք վերցնում են ամեն տեսակի ինֆորմացիա ու, ինչպես նրանք գաղտնիության պայմաններում են նշում, որ իրենք իրենց իրավունք են վերապահում՝ շրջանցելով օրենքը, տվյալ ինֆորմացիան փոխանցել կա՛մ գործընկերներին, կա՛մ իրենց կողմից վստահել գործընկերներին», - ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։